Քիմ Քարդաշյանը եւ Քանյե Ուեսթը ոսկեպատում են իրենց նոր տունը: Ըստ վերջին տեղեկությունների` նրանք տեղադրել են ոսկուց պատրաստված զուգարանակոնք, որի համար վճարել են մոտ 750 հազար ԱՄՆ դոլար: Նրանք նաեւ գնել են 4 մահճակալ` 444 հազար դոլար արժողության, 325 հազար դոլարի խոհանոցային պարագաներ եւ սառնարան` Սվարովսկի քարերով զարդարված. տեղեկացնում է Huffington post-ը: