|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր՝ մայիսի 18-ին, Թանգարանների միջազգային օրը կբացվի Պոլսում լույս տեսնող հայկական «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի «հիշողության անկյունը»:
Ըստ «Ակօս»-ի՝ «հիշողության անկյունը» գտնվում է Հրանտ Դինքի անվան հիմնադրամի նախկին շենքում, որի դիմաց հենց տեղի էր ունեցել Դինքի դավադիր սպանությունը:
Դինքի աշխատանքային սենյակում ստեղծված «հիշողության անկյունը» կլինի Թուրքիայի հայերի պատմության, մշակույթի, «Ակօս» թերթի և Թուրքիայում ազգային փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալ խնդիրների մասին հիշելու վայր:
Քանի որ սենյակի դասավորման աշխատանքները դեռ ընթացքի մեջ են, «հիշողության անկյունն» այսօր կբացվի մեկ օրով, իսկ հետագայում բաց կլինի ժամը 10:00-20:00-ը: