կարևոր
544 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-20 00:05
Հասարակություն

Փարաքարի Նորակերտ գյուղի դպրոցից հեռացվել է «Փառքի անկյունը». Նաիրի Հոխիկյան

Փարաքարի Նորակերտ գյուղի դպրոցից հեռացվել է «Փառքի անկյունը». Նաիրի Հոխիկյան

Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը գրում է.

«Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Նորակերտ գյուղի միջնակարգ դպրոցից հեռացվել է «Փառքի անկյունը»' պատճառաբանելով, թե այդպես հրահանգել են մարզպետարանից։

Նորակերտի բնակիչները բողոքի ակցիա են կազմակերպել' պահանջելով դպրոցում պահել ազգային դաստիարակության այդ կարևոր միջոցը, որի շնորհիվ երեխաները ճանաչում են հայրենիքի պաշտպանության համար հերոսական պայքար մղած մեր հայրենակիցների սխրանքներին։

Գրություն եմ ուղարկել վարչապետի աշխատակազմ և կրթության նախարարություն' պարզելու, թե կոնկրետ ո՞ր իրավական նորմով է որոշվել դպրոցներից հանել ազգային կրթության այս միջոցը և ովքե՞ր են դրա հեղինակները։

Դպրոցներում պարտադիր է «Փառքի անկյունը», և որևէ մեկը չի կարող այն ոչնչացնել։ Նորակերտի դպրոցում էլ անպայման կվերականգնվի»։