|
Փոխարժեքներ
04 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.738 |
| GBP | ⚊ | £ 500.15 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրում է․ «Փակվել է Սյունիքի մարզի Լիճք գյուղի դպրոցը՝ դառնալով Սյունիքի հարավում փակված բազմաթիվ դպրոցներից մեկը։
Լիճքի դպրոցը կառուցվել էր 2000-ականների սկզբին, երբ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այցելել էր գյուղ ու բնակիչներից լսել պահանջ, թե իրենք նոր դպրոցի կարիք ունեն։ 40 աշակերտներով նորակառույց և հարմար դպրոցը ավելի քան 20 տարի ծառայել է գյուղի երեխաների համար, բայց վերջին տարիներին նվազել է ինչպես գյուղի բնակչությունը, այնպես էլ դպրոցահասակ երեխաների թիվը։ Այսօր Մեղրիի շրջանի Լիճք գյուղում ապրում է մոտ 50 բնակիչ։
Հիմա ՀՀ կառավարությունը փոխանակ պայմաններ ստեղծի, որ աշխատատեղեր լինեն, բնակչությունը ցանկանա վերադառնալ ու մնալ տեղում, հակառակն է անում։ Մի քանի տարի առաջ Նիկոլ Փաշինյանի կառավարության հրահանգով փակվել է գյուղի պղնձի նոր բացված հանքը՝ առանց աշխատանքի թողնելով տեղացիներին։
2025-ի հուլիսին Նիկոլ Փաշինյանի կառավարության որոշմամբ լուծարվել է Լիճք գյուղի դպրոցը։ Ավելի վաղ փակվել էր նաև հարևան Տաշտուն գյուղի դպրոցը։ Դպրոցաշինության մասին աղաղակող կառավարությունը փակում է դպրոցները։
Լիճքը ունի բազմաթիվ հնարավորություններ՝ ինչպես արդյունաբերության, այնպես էլ զբոսաշրջության միջոցով աշխատատեղեր ստեղծելու, գյուղը զարգացնելու և հարստացնելու համար։ Պարզապես մարդկանց խաբելու և հիմարացնելու փոխարեն պետք է ազնիվ լինել ու գործ անել»։