|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում տեղի է ունեցել պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր և նախկին խմբագիր Հրանտ Դինքի հիշատակին նվիրված կենտրոնի բացման արարողությունը. հայտնում է Ստամբուլի հայկական պարբերական «Ակօս»-ը:
Կենտրոնի տարածքը 145 քառակուսի մետր է, այն կրում է «23,5. Հրանտ Դինքի հիշատակի կենտրոն» անունը, որը հղում է անում Դինքի կողմից գրված «Ապրիլի 23,5» հոդվածի վերնագրին:
Կենտրոնը տեղակայված է «Ակօս» թերթի նախկին խմբագրության շենքում: Նշվում է, որ կենտրոնի այցելուները կկարողանան ծանոթանալ հայտնի լրագրողի հոդվածներին և տեսանյութերին:
«Ակօս» թերթի հիմնադիր և նախկին խմբագիր Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին՝ խմբագրության առջև:
