|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Կ.Պոլսի (Ստամբուլի) Բաքըրքոյ շրջանում փայտերով հարձակվել են «Ակօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի եղբոր՝ Օրհան Դինքի գրախանութի վրա:
Ըստ Haber.Sol-ի՝ միջադեպը տեղի է ունեցել երեկ, երբ մեկը ցանկացել է իր մեքենան կայանել Դինքի եղբորը պատկանող «Սպիտակ մարդ» անունով գրախանութի դիմաց: Աշխատակիցները զգուշացրել են, որ այդ տարածքում մեքենա կայանելը թույլատրված չէ, սակայն մեքենայի վարորդը վեճի է բռնվել նրանց հետ: Վեճից կարճ ժամանակ անց երեք տարբեր խմբի բաժանված անձինք, փայտերով զինված, հարձակվել են գրախանութի վրա և փորձել ներս մտնել: Ըստ որոշ աղբյուրների՝ խմբի կազմում են եղել նաև այդ շրջանի մի շարք խանութպաններ: Երբ խանութի աշխատակիցները փորձել են ներս մտնողներին ետ պահել, նրանք փայտերով հարվածել են աշխատակիցներին, որոնցից մեկը գլխից վիրավորվել է: Նա հոսպիտալացվել է:
Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը բաժանմունք է տեղափոխել հանցավոր խմբի անդամներին և խանութի աշխատակիցներին:
Չնայած պնդումներին, թե դեպքը քաղաքական ենթատեքստ չունի, Դինք ընտանիքի բարեկամներն ու գրախանութի աշխատակիցները համոզված են, որ այդ շրջանում բոլորը գիտեն, որ գրախանութը պատկանում է Դինք ընտանիքին: Նրանց խոսքով` փայտերով գրախանութի վրա հարձակվելու երևույթը միայն կռիվ լինել չի կարող: «Սա ավելի քան ատելություն է»,- նշել են նրանք: