|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ պատմել են, թե ինչ թեմաներ են շոշափել Սոչիում կայացած հանդիպման ժամանակ. հայտնում է РИА Новости-ն:
Այսպես` ի թիվս այլ հարցերի ղեկավարները անդրադարձել են երկկողմ համագործակցությանը:
Պուտինն ընդգծել է, որ Գերմանիան շարունակում է լինել Ռուսաստանի առաջատար տնտեսական գործընկերը` չնայած հայտնի քաղաքական դժվարություններին և գլոբալ տնտեսական կոնյունկտուրայի տատանումներին: Նա ուշադրություն է դարձրել այն հանգամանքի վրա, որ երկու երկրների միջև առևտրաշրջանառությունն աճել է:
Մերկելն, իր հերթին, նշել է, որ Պուտինի հետ բանակցությունները ինտենսիվ են ընթանում և Ռուսաստանը կառուցողական գործընկեր է: Նրա խոսքով` Մոսկվան և Բեռլինը պետք է միշտ շարունակեն երկխոսությունը` չնայած առկա խնդիրներին: