|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԶԼՄ-ները շարունակում են անդրադառնալ Ուկրաինայի պաշտոնանկ արված նախագահ Վիկտոր Յանուկովիչի՝ երեկ Դոնի Ռոստովում տեղի ունեցած մամուլի ասուլիսին, ինչպես նաև նրա թույլ տված` լեզվի սայթաքումներին:
Ասուլիսի ժամանակ խոսելով Ռուսաստանի դերակատարության մասին Ուկրաինայում ստեղծված իրավիճակի լուծման հարցում` նա ասել էր. «Ուկրաինան մեր ռազմավարական գործընկերն է»:
Ասուլիսից հետո Յանուկովիչն ասել է, թե շփոթվել է, նկատի է ունեցել Ռուսաստանը։ «Հասկանում եք` ես անընդհատ մտածում եմ Ուկրաինայի մասին։ Այդ իսկ պատճառով նման բան ասացի: Իհարկե, ես ուզում էի ասել, որ Ռուսաստանն է մեր ռազմավարական գործընկերը»,-ասել է նա։