|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Այսօր «Ելք» դաշինքի խորհրդի նիստից հետո դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնեց Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու որոշման մասին:
Նիկոլ Փաշինյանի խոսքով` մասնակցության որոշումը հեշտ չի տրվել, որովհետև ինքը ընտրվել է պատգամավոր, և հարց էր առաջանում, թե ինչպես իր ընտրողները կնայեն քաղաքապետի ընտրություններին մասնակցելու Փաշինյանի որոշմանը: Մյուս կողմից, ըստ Փաշինյանի, այդ մարդիկ ձայն են տվել, որպեսզի օգտագործվի հնարավորությունը` փոփոխություններ կատարելու համար:
Նշենք, որ «Ելք»-ի ցուցակում է ընդգրկվել նաև «Ժառանգության» նախկին անդամ Անահիտ Բախշյանը:
Մասնավորապես` Ելք դաշինքի ցուցակի առաջին չորս տեղերում են
1. Նիկոլ Փաշինյան
2. Արայիկ Հարությունյան
3. Դավիթ Խաժակյան
4. Անահիտ Բախշյան