|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ամերիկացի իր գործընկեր Դոնալդ Թրամփին հիշեցրել է երկու երկրների միջև լավ հարաբերությունները պահպանելու կարևորությունը, հայտնում է «ТАСС»-ը։
«Միշտ վատ է թեկուզ փոքր անվստահություն արտահայտել բարեկամական երկրի նկատմամբ։ Ես ինքս երբեք ինձ թույլ չեմ տալիս նման արտահայտություններ բարեկամական երկրների նկատմամբ ու խնդրում եմ ԱՄՆ նախագահին նման բան չանել Ֆրանսիայի հանդեպ», - ասել է Օլանդը։
Associated Press-ը ավելի վաղ հայտնել էր, որ Թրամփն իր ելույթի ժամանակ պատմել է իր «շատ, շատ կարեւոր» ընկեր Ջիմի մասին, որն արդեն հինգ տարի է Փարիզ չի մեկնում, քանի որ «Փարիզն այլեւս այն Փարիզը չէ»։ Փետրվարի սկզբին Լուվրի մոտ ռազմական պարեկախմբի վրա կատարված հարձակումից հետո Թրամփն ասել էր, որ այդ ահաբեկչությունը պետք է նախազգուշացում դառնա ԱՄՆ-ի համար։
«Ֆրանսիան նորից վտանգի շեմին է։ Ամերիկա, կարգավորիր իրավիճակը», - գրել էր այն ժամանակ Թրամփը իր Twitter միկրոբլոգում։