|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Փետրվարի 23-ին, ժամը 20:36-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրևանդ փողոցի թիվ 88 հասցեում գտնվող ջերմոցի ապակյա տանիքը կուտակված ձյան ծանրությունից փլուզվել է (տուժածներ չկան). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ տեղացած ձյան շերտի ծանրությունից Բագրևանդ փողոցի թիվ 88 հասցեում գտնվող «Նիագարա» ռեստորանային համալիրի տարածքում ամբողջուցյամբ փլուզվել է «Ներա Քորփորեյշն» ՍՊԸ-ին պատկանող ապակե ջերմոցի (3500 քմ) կառուցատարրերը. տուժածներ չկան:
Դեպքի մասին տեղեկացվել է ՃԿԱԿ-ում ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցիչը: