|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Փետրվարի 1-ին, ժամը 17.50-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 1-ին փողոցի տներից մեկի տանիքը ձյան ծանրությունից ճկվել է, կա փլուզման վտանգ. անհրաժեշտ օգնություն չցուցաբերելու դեպքում քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել:
Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ տանիքի փլուզման վտանգ չկա, անհրաժեշտ է մաքրել կուտակված ձյունը, իսկ սեփականատեր՝ 1966 թ. ծնված Մ. Խ.-ը սպառնում է ինքնասպանություն գործել՝ վնասելով զարկերակները:
Քաղաքացին հեռացել է բնակարանից, իսկ հարազատներին ցուցաբերվել է հոգեբանական խորհրդատվություն: