|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Բանակաշինության, ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության և ռազմահայրենասիրական դաստիարակության բնագավառում ունեցած ներդրումների համար, ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով, այսօր պարգևատրվել եմ ՀՀ զինված ուժերի «Գարեգին Նժդեհ» մեդալով: Պարգևը չափազանց պարտավորեցնող է: Շնորհակալ եմ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին գնահատանքի և պարգևատրման համար:
Շնորհակալ եմ նաև Ոստիկանների միջազգային ասոցիացիայի Հայաստանյան գրասենյակի նախագահ, իմ մարտական ընկեր Գրիշա Սարգսյանին: Վստահ եմ, որ այն արժեհամակարգն, որով միասին առաջնորդվում ենք մեր առօրյա կյանքում նոր ձեռքբերումներ և զարգացում կապահովի մեր Հայրենիքի համար»: