Փոխարժեքներ
09 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.77 |
EUR | ⚊ | € 447.46 |
RUB | ⚊ | ₽ 4.7 |
GBP | ⚊ | £ 515.9 |
GEL | ⚊ | ₾ 142.16 |
«Գարեգին Նժդեհ» գեղարվեստական լիամետրաժ ֆիլմի պրեմիերան կկայանա հունվարի 28-ին «Մոսկվա» կինոթատրոնում. այս մասին yerkir.am-ին տեղեկացրին կինոթատրոնից:
Ֆիլմի ռեժիսորը Հրաչ Քեշիշյանն է, երաժշտության հեղինակը Հայկոն: Ֆիլմում փորձ է արվել ստեղծել Նժդեհի էկրանային ճիշտ կերպարը` հայրենասերի, փիլիսոփայի եւ պարզապես հասարակ մահկանացուի:
Գլխավոր հերոսի կյանքը եւ գործունեությունը ներկայացված է երկու ժամանակահատվածներում. երիտասարդ Նժդեհին մարմնավորել է դերասան Շանթ Հովհաննիսյանը, իսկ արդեն հասուն զորավարին` Արտաշես Ալեքսանյանը:
«Գարեգին Նժդեհ» գեղարվեստական կինոնկարը պատմում է հայազգի պանծալի զավակ, սպարապետ Գարեգին Նժդեհի անցած ռազմական փառապանծ ու դժվարին ուղու մասին՝ ընդգրկելով զորավարի կյանքի հայտնի, ինչպես նաև ոչ այնքան լուսաբանված դրվագները: