|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հուլիսի 7-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել «Ադրբեջան․ միասնություն արյան վրա» ֆիլմի պրեմիերան. տեղեկացնում են «Արցախում Սուվորովի և Մադաթովի անվան ռազմական ուսումնարան» ծրագրի իրականացման կոմիտեի մամուլի կենտրոնից:
Ժապավենում ներկայացվում է Ադրբեջան պետությանը բռնակցված բնիկ ժողովուրդների պայքարը անկախության համար: Թալիշ, լեզգի, ավար, ցախուր, ուդի և այլ ժողովուրդների պատմական հայրենիքը վաղ թե ուշ վերադառնալու է իր օրինական տերերին, իսկ այժմ Ադրբեջանը փորձում է պահպանել թվացյալ միասնությունը: Միասնությունն արյան վրա:
Ֆիլմում ներկայացվում է ազգությամբ թալիշ Գիլալ Մամեդովի տխուր ճակատագիրն, ում Ադրբեջանի իշխանությունները շինծու մեղադրանքներով մեկուսացրեցին հասարակությունից այն բանից հետո, երբ նա տեղադրեց համացանցում հանրահայտ «Ты кто такой? Давай, до свидания» տեսանյութը: