|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Կիրակի օրը «Մոսկվա» կինոթատրոնում ՀՀԿ վերնախավը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ներկա էր «Գարեգին Նժդեհ» ֆիլմի՝ հատուկ ՀՀԿ-ի համար նախատեսված պրեմիերային: Եկել էր նաեւ նախագահի թեկնածու, ԱԻՄ կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Yerkir.am-ը Հայրիկյանից հետաքրքրվեց, թե ո՞վ էր հրավիրել նրան այդ պրեմիերային, եւ ինչպես էր ստացվել, որ նախագահի թեկնածուներից միայն ինքն էր հրավիրված: Պարզվում է` հրավիրողը եղել է «ֆիլմի պատասխանատուներից»: Հայրիկյանն ընդգծեց, որ նախագահի մյուս թեկնածուներին էլ է հրավեր ուղարկվել, իսկ ինքը, կարողանալով ճիշտ տեղավորվել ժամանակում, կարողացել է ներկա գտնվել պրեմիերային:
«Եթե ինձ նախապես հարցներ սցենարիստը, ես որոշ ուղղումներ կանեի, օրինակ` ֆիլմում Նժդեհն օգտագործում է «ցեղասպանություն» բառը, բայց նրա օրոք այդ բառը չկար: Բայց, դե, հիմա մարդիկ շտապել են: Շատ հուզիչ ֆիլմ էր: Նժդեհը ողբերգական կերպար է: Այս ֆիլմում կար այդ ողբերգական կերպարը, եւ ես շատ տառապագին պահեր ապրեցի»,- հայտարարեց Հայրիկյանը: