|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Մեր տեղեկություններով՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը խորհրդարանական ընտրություններում համագործակցելու համար դիմել է նաև «Հայկական վերածնունդ» (նախկին ՕԵԿ) կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին։ Եվ նա Արթուր Բաղդասարյանին առաջարկել Է ավելի ընդլայնված դաշինքով հանդես գալ։ Քանի որ Սեյրան Օհանյանը դեռ գրասենյակ կամ ներկայացուցիչ չունի, որին հնարավոր լինի իր գործունեության վերաբերյալ հարցեր ուղղել և պարզաբանում ստանալ, մենք փորձեցինք այս տեղեկությունը ճշտել Բաղդասարյանի գրասենյակից։ ՕԵԿ մամուլի խոսնակ Էդգար Առաքելյանը պատասխանեց, որ տեղյակ չէ Արթուր Բաղդասարյանի և Սեյրան Օհանյանի հանդիպման ու նման հարցերի շուրջ քննարկման մասին։ «Բայց պարոն Բաղդասարյանը բազմաթիվ հանդիպումներ ու քննարկումներ է ունենում»,– հավելեց նա»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։