|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին պատկանող ընկերությունը շարունակում է օրենք խախտել: Օրինականություն քարոզող Բաղդասարյանի ընկերությունը գրեթե ամեն ամիս հայտնվում է ՀՀ ֆինանսների նախարարության ուշադրության կենտրոնում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ դեռևս օգոստոս ամսին ընկերության տնօրեն Պողոս Շահինյանը «Հայասի Գրուպ» ՍՊԸ-ի անունով Հայաստան էր ներմուծել ալյումինե պտուտակավոր խցաններ, որի վերաբերյալ հայտարարագիր չէր ներկայացրել` տուգանվելով 50.000 դրամի չափով։ Իսկ ահա այս անգամ` սեպտեմբերի 4-ին, նույն Պողոս Շահինյանը «Հայասի Գրուպ» ՍՊԸ-ի անունով հերթական անգամ Հայաստան էր ներմուծել ալյումինե պտուտակավոր խցաններ, սակայն հայտարարագրած փաստաթղթերը ժամանակին չի ներկայացրել մաքսային մարմին:
ՀՀ ֆինանսների նախարարությունը դարձյալ նրան տուգանել է սիմվոլիկ` 50.000 դրամ գումարով»,- գրում է «Ժողովուրդ» թերթը։