|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր մի քանի կառավարական հրամանագրեր կստորագրի՝ ուղղված Սիրիայից, ինչպես նաև Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի 6 երկրներից ներգաղթի ժամանակավոր սահմանափակմանը, փոխանցում է Reuters-ը:
Այս մասին հայտնել են Կոնգրեսում միգրացիայի հարցերով փորձագետներն ու աղբյուրները: Ինչպես նաև հաղորդվում է, որ ժամանակավորապես կսահմանափակվեն ամերիկյան վիզաների տրամադրումն այնպիսի երկրներում, ինչպիսիք են Իրաքը, Իրանը, Լիբիան, Սոմալին, Սուդանն ու Եմենը:
Associated Press-ի հաղորդմամբ՝ այդ միջոցները կներառեն սահմանին վերահսկողության ուժգնացումը: