|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մեծ Բրիտանիայի հայկական համայնքում Հայաստան ներգաղթի, Արցախում ներդրումներ անելու մտադրություններ կան. Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ Լոնդոնի Հայ Դատի հանձնախմբի պատասխանատու Անետ Մոսկոֆյանը: Նա Արցախում է՝ ՀՅԴ և Արցախի ԱԳՆ կազմակերպած՝ «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» համաժողովին մասնակցելու համար:
«Նախկին իշխանության ընթացքին կաշառակերության ահազանգը տարածված էր, զգուշությամբ էին մոտենում ներդրումներ կատարելուն, բայց հույս ունենք, որ ներկա փոփոխությունները՝ թե՛ հարկային, թե՛ կոռուպցիայի դեմ պայքարի առումով, կկարողանան ներգրավել ներգաղթ և ներդրումներ»,- ասաց նա:
Ըստ Մոսկոֆյանի՝ Մեծ Բրիտանիան շատ թուրքամետ է, առ այսօր չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը, բայց կան խորհրդարանի մի քանի պատգամավորներ, որոնք աջակից են Հայ Դատին:
ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի գործունեության արդյունքում տարբեր երկրներից պատվիրակներ են եկել և մասնակցում են համաժողովին՝ ընդգծեց Անետ Մոսկոֆյանը, բայց տարբեր գաղթօջախների հետ աշխատանքը պետք է լինի պետական մակարդակով:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: