|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Աղանդերները տոնական սեղանների անբաժանելի մասն են: Հետաքրքիրն այն է, որ չկան աղանդերների հստակ տեսակներ, որոնք պարտադիր պետք է զարդարեն Ամանորի սեղանը, սակայն դրանց առկայությունը ցանկալի է:
Ներկայացնում ենք հեշտ և արագ պատրաստվող քաղցրավենիքների բաղադրատոմսեր:
Անանուխով կեքսեր
Ձեր ամենասիրելի թխվածքի բաղադրատոմսին ավելացրեք անանուխի էսենցիա: Կեքսի համը, վստահաբար, ձեզ դուր կգա:
Թխվածքաբլիթով սենդվիչ
Բանանը կտրատել: Թխվածքաբլիթի վրա քսել շոկոլադ, ապա կտրատած բանան և դարձյալ թխվածքաբլիթ: Գոյացած եռահարկ «սենդվիչը» թաթախել սպիտակ շոկոլադի մեջ, այնուհետև դնել սառցարանը: Մատուցել սառը վիճակում:
Շոկոլադապատ միրգ
Ձեր սիրած միրգը բաժանեք մասերի՝ ըստ ձեր նախընտրած քանակի: Միրգը հագցրեք փայտիկին, այնուհետև թաթախեք շոկոլադի կամ խտացրած կաթի մեջ: Մի փոքր սառեցնելուց հետո այն կրկին թաթախեք շոկոլադի, այնուհետև` մանրացված թխվածքաբլիթի մեջ: