|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Տեղեկացրել էինք, որ Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցում մի շարք խախտումներ էր հայտնաբերել: Ի պատասխան, թիվ 11 դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանը հերքել էր ամենը` նշելով, որ առաջիկայում պատրաստվում է դատի տալ տիկին Բախշյանին: Ի դեպ, Բախշյանը հայտարարել էր, որ դատարանում պատրաստ է ասել ավելին:
Yerkir.am-ի հետ զրույցում Անահիտ Բախշյանը նշեց, որ այսօր Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության վարչության պետի հետ այցելել է դպրոց՝ ծագած խնդիրների շուրջ տեղում ուսումնասիրություններ կատարելու:
«Այցերը շարունակական բնույթ են կրելու: Մանրամասների մասին կհայտնեմ վերջում, երբ ամբողջական պատկերը պարզ դառնա»,-ասաց նա: