|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Տեղեկացրել էինք, որ «Արդարություն Հայաստանում» նախաձեռնության շրջանակներում ապրիլին Հայաստան կգա ամերիկահայ ռոք երաժիշտ և երգահան, աշխարհահռչակ System of a Down խմբի հիմնադիր Սերժ Թանկյանը:
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում Թանկյանը նշեց, որ նախաձեռնությունը հնարավորություն կտա զարգացնելու, ամրապնդելու նաև Հայաստան-Սփյուռք կապը:
«Հայաստան-Սփյուռք համագործակցության լավ գաղափարներ շատ կան, բայց ամենակարևորն այն է, թե ինչպես անենք, որ Սփյուռքի երիտասարդությունն անջատ չզգա իրեն Հայաստանից, և սա Սփյուռքի խնդիրն է: Մյուս կողմից` ՀՀ ղեկավարները, մտավորականները Սփյուռքին մի աչքով պիտի չնայեն, այսինքն` այստեղ եկեք, փող ծախսեք, բայց ներքին հարցերին մի' խառնվեք, ժամանակն է, որ այս մտայնությունը վերանա»,- ասաց Թանկյանը:
Նա նշեց նաև, որ ինքն ամբողջ կյանքում այն, ինչ արել է, պատկերացրել է և ուզում է օգնել, որ ՀՀ քաղաքացին էլ պատկերացնի երկիրն այնպիսին, ինչպիսին կուզենար տեսնել այսօր, ոչ թե 50-100 տարի հետո: