|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Նոյեմբերի 1-2-ը հանրապետությունում սպասվում են առատ տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում հիմնականում ձյան տեսքով, առանձին ճանապարհահատվածներում սպասվում է բուք, ցածր տեսանելիություն և մերկասառույց:
Հանրապետության տարածքում՝
Հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 1-2-ը հանրապետությունում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ թաց ձյուն, նոյեմբերի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մինչև նոյեմբերի 2-ը կնվազի 5-7 աստիճանով, նոյեմբերի 3-ի գիշերը` ևս 3-4 աստիճանով, նոյեմբերի 3-4-ը ցերեկը կբարձրանա 4-5 աստիճանով:

Երևանում՝
Հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, նոյեմբերի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
