|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Մարտի 18-ին կեսօրից հետո և մարտի 19-ին մինչև առավոտ հանրապետության տարածքը կրկին գտնվելու է Սկանդինավիայից ներխուժող հզոր ցիկլոնի ազդեցության գոտում: Նշված ժամանակահատվածում հանրապետության բոլոր շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
Լեռնային մարզերում կտեղա առատ ձյուն, նախալեռնային գոտիներում թաց ձյուն, առանձին հատվածներում կդիտվի քամու ուժգնացում 15-20մ/վրկ, բուք, ճանապարհներին մերկասառույց: Հովտային գոտիներում սպասվող տեղումները կլինեն անձրևի տեսքով: Մարտի 19- ցերեկը տեղումները կդադարեն: Օդի ջերմաստիճանը այսօր ցերեկը կբարձրանա 5-7 աստիճանով, վաղը ցերեկը կնվազի 8-10 աստիճանով, մարտի 19-ի ցերեկը և 20-ին կրկին եղանակը կտաքանա 8-10 աստիճանով»: