|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 14-ին, 15-16-ը, 18-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն և թաց ձյուն, 14-ին առանձին հատվածներում՝ զգալի: 17-ին սպասվում է ամպամածություն, էական տեղումներ չեն լինի:
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 3-8 մ/վ. արագությամբ, 14-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ., բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:

Երևանում՝
Դեկտեմբերի 14-ի գիշերը և առավոտյան սպասվում է թաց ձյուն և ձնախառն անձրև, կեսօրից սկսած տեղումները կվերափոխվեն ձյան, 15-16-ը, 18-ին ժամանակ առ ժամանակ կտեղա ձյուն: 17-ին սպասվում է ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է:
