|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Եվրոպական միության խորհուրդն ընդունել է Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության շրջանակներում 2016թ-ի առաջնահերթությունների մասին զեկույցը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, զեկույցն ընդունվել է որպես 2016թ-ի հունիսի Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի ներկայացրած «ԵՄ գլոբալ ռազմավարության» շարունակող և մասնավորեցնող փաստաթուղթ:
Առևտրային հարաբերությունների առնչությամբ` Հայաստանը նշվում է այն 14 երկրների թվում, որոնց նկատմամբ ԵՄ-ն կիրառում է GSP+ առևտրային ռեժիմը: ԵՄ-ի իրականացրած կանոնավոր մոնիթորինգները և երկխոսությունն այս հարցի շուրջ վկայում են, որ նշված ոլորտում առաջընթաց արձանագրվել:
Զեկույցի` Ադրբեջանին առնչվող մասում անդրադարձ կա նաև Լեռնային Ղարաբաղի խնդրին: «ԵՄ-ն շարունակելու է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերին` ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային ճանապարհով կարգավորմանը»,- ասվում է զեկույցում: