|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հուլիսի 19-21-ն աշխատանքային այցով կգտնվի Փարիզում, որտեղ նախատեսվում է ստորագրել փոխըմբռնման հուշագիր՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության միջև՝ համատեղ գիտահետազոտական և համալսարանական ծրագրերի իրականացման մասին: Այցի շրջանակում նախատեսվում է նաև պաշտոնական հանդիպում ՖՄԿ կառավարիչ Ադամա Ուանի հետ: Բացի այդ, ռեկտոր Ժան Պոլ դը Գոդմարի ուղեկցությամբ նախարարը կայցելի Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության գրասենյակներ: