|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը և հանձնաժողովի անդամ Էդգար Ճաղարյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել են Մոսկվա. տեղեկացնում է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը:
Այցի շրջանակում ՏՄՊՊՀ նախագահը հանդիպում կունենա ՌԴ դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավար Մաքսիմ Շասկոլսկու հետ: Երկու երկրների մրցակցային մարմինների ղեկավարները կքննարկեն դեղերի շրջանառության ոլորտում մրցակցության զարգացմանը վերաբերող, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Հանդիպման շրջանակում կստորագրվի մրցակցության քաղաքականության ոլորտում փոխըմբռնման հուշագիր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի և ՌԴ դաշնային հակամենաշնորհային ծառայության միջև:
Նախատեսվում է նաև ՀՀ ՏՄՊՊՀ նախագահի հանդիպումը ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Արման Շակկալիևի հետ: