|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը և հանձնաժողովի անդամ Հայկ Կարապետյանը Հունաստանի մրցակցության հանձնաժողովի նախագահ Իոաննիս Լիանոսի հրավերով երկօրյա աշխատանքային այցով այսօր մեկնել են Աթենք:
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովիցհայտնում են, որ այցի շրջանակում նախատեսվում է ստորագրել համագործակցության հուշագիր երկու երկրների մրցակցային մարմինների միջև մրցակցության քաղաքականության և օրենսդրության կիրարկման ոլորտում համագործակցության վերաբերյալ, ինչպես նաև քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։