|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Գագիկ Ծառուկյանի հետ այս օրերին բանակցություններ վարող քաղաքական ուժերի ղեկավարները կստորագրեն ԱԺ ընտրություններին համատեղ մասնակցելու մասին համագործակցության հուշագիր. Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:
Նա նշեց, որ տարբեր քաղաքական ուժերի հետ քննարկումներն ընթացքի մեջ են: «Պաշտոնապես դեռ հաստատված չէ օրը, թե երբ կստորագրվի հուշագիրը, բայց որ առաջիկայում լինելու է և նախատեսված է այդ միջոցառումը, դա հաստատ է»,- շեշտեց Տոնոյանը:
Իսկ թե ո՞ր ուժերի հետ հստակ ու վերջնական պայմանավորվածություններ կան, նա չցանկացավ դեռևս հայտնել: «Այս պահին բազմաթիվ ուժերի հետ բանակցությունները դեռ ընթացքի մեջ են. ոմանց հետ ձեռք են բերվել վերջնական պայմանավորվածություններ, սակայն ես այդ մասին դեռևս չեմ բարձրաձայնի»,- ասաց Տոնոյանը: