Փոխարժեքներ
10 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.95 |
EUR | ⚊ | € 450.04 |
RUB | ⚊ | ₽ 4.6006 |
GBP | ⚊ | £ 519.82 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
Այսօր ԵՊՀ-ում տեղի ունեցավ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի շրջանավարտների ավարտական դիպլոմների հանձնման արարողությունը, որին ներկա էր նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը: Լրագրողների հետ զրույցում նա հավաստիացրեց, որ կրթական բարձր չափանիշներին համապատասխան սերունդ են գործուղում դեպի կյանք: Նախարարի համոզմամբ` տնտեսագիտական ֆակուլտետի առանձնահատկությունը այն է, որ այն նկատի է առնում ն աև տվյալ պահին շուկայի դրսևորած առաջարկներն ու պահանջարկը, և կրթական ծառայությւոններ է մատուցում այդ պահանջներին համապատասխան:
«Մեր տնտեսության և հասարակական կյանքի բոլոր ոլորտներում այս ուսանողներն իրենց տնտեսագիտական գիտելիքները պետք է վերածեն կյանքի: Տնտեսագիտությունը մի գիտություն է, որը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում պահանջված է: Այլ խնդիր է, որ շատ հաճախ, շուկայական տնտեսության պայմաններում անընդհատ փոփոխոիւթյունների է ենթարկվում գիտելիքների նկատմամբ պահանջմունքները: Ինչպես տնտեսությանն է բնորոշ, այստեղ էլ կան լուրջ խնդիրներ` սկսած ոլորտում առկա մրցակցային վիճակից, ավարտած որակի ապահովմամբ»,- ասաց Արծվիկ Մինասյանը` հույս հայտնելով, որ ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը իր բարձրության վրա կգտնվի, ինչպես միշտ է գտնվել: