|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօր` կառավարության նիստից հետո, տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Լարսում ստեղծված վիճակին, ասաց, որ բանակցություններ են տարվում, որ Հայաստանը, Լարսից բացի, ունենա այլընտրանքային ճանապարհ:
«Այսօր Հարավային Օսիայով հնարավորություն կա ունենալու այլընտրանքային ճանապարհ: Մենք բանակցություններ ենք վարում Ռուսաստանի ու Վրաստանի հետ: Այս առումով` Հայաստանից շատ բան կախված չէ, մնում է, որ վրացական ու ռուսական կողմերը գան համաձայնության` գոնե ժամանակավոր այդ ճանապարհը բացել: Այստեղ միակ խնդիրը քաղաքական է, որը կա Հյուսիսային Օսիա-Վրաստան-Ռուսաստան հարաբերություններում, բայց մենք շատ ենք ուզում, որ այդ ճանապարհային ուղղությունը բացվի: Մեր հույսը 50-50 է»,- ասաց նախարարը: