|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ձեր ներկայությամբ օրհնություն, ջերմություն եւ խաղաղությսւն եք բերում մեր երկիր: ՀՀ նախագահականում նախագահ Սերժ սարգսյանը Հռոմի պապին ուղղված ողջույնի խոսքն այս խոսքերով սկսեց:
«Քրիստոնեական հավատը հայոց ինքնության դրոշմն է` պայմանավորելով մեր պատմական ուղին, այն արժեքներն ու մշակույթը, որ մեզ ուղղորդեցին 21-րդ դար, դեպի ներկա, այս պատմական ակնթարթը: Հավատարիմ մնալ քրիստոնեությանը` սա է հայ ժողովրդի նկարագիրը:
Ինչպես իրավացիորեն նկատել եք ապրիլի 12-ի ելույթում, մեր տարածաշրջանի ժողովուրդները խաղաղության կարիք ունեն: Խոսքն այն ժողովուրդների մասին է, որ անցյալում համատեղ խաղաղ կյանքի երկարատեւ ժամանակահատվածներ են ունեցել, նույնիսկ դժվարությունների ժամանակ աջակցել միմյանց: Հայաստանն այսօր էլ խաղաղության է ձգտում, մեզ համար խաղաղ բանակցելը ավելի գերադասելի է, քան կրակելը»,- իր խոսքում ասաց Սերժ Սարգսյանը: