|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ապրիլի 11-ի օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանականհակամարտ զորքերի շփման գծում հիմնականում պահպանվել է կողմերի միջև ձեռքբերված կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը՝ բացառությամբ մի շարք դեպքերի: Մասնավորապես ժամը 11:40-ի սահմանում՝ մարտագծի հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է հաստոցավոր ավտոմատ նռնականետ (ՀԱՆ-17)՝ հայկական դիրքերի վրա արձակելով 10 կրակոց: Ժամը 18:45-ի սահմանում կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտվել է նաև Չայլու-Մատաղիս ուղղությամբ, որտեղ հակառակորդն օգտագործել է 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ): Նույն ժամանակահատվածում, ՊԲ հետախուզության տվյալներով, ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ գտնվող որոշ հատվածներում արձանագրվել է զորքերի տեղաշարժ:
Առաջնային գծում տեղաբաշխված ղարաբաղյան ստորաբաժանումները ուշադիր հետևում են ռազմաճակատային զարգացումներին և վստահորեն իրականացնում իրենց առջև դրված մարտական խնդիրները: