|
Փոխարժեքներ
25 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.46 |
| EUR | ⚊ | € 449.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.8446 |
| GBP | ⚊ | £ 515.54 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Ըստ տեղեկությունների՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հրամանագիր է հրապարակել, որով արգելում է հայերին և մյուս քրիստոնյաներին հեռանալ Սիրիայի Ռաքքա քաղաքից, որը համարվում է ԻՊ-ի մայրաքաղաքը:
Ըստ Pulse.ng-ի՝ այդ մասին գրառում է արվել Ռաքքայի մասին տեղեկությունների հայտնող Twitter-յան էջը:
«ԻՊ-ի նոր հրամանագրի համաձայն՝ քաղաքում մնացած քրիստոնյաների և հայերի ելքը, անկախ որևէ պայմանից, արգելվում է»,-մասնավորապես ասվել է գրառման մեջ:
Նշենք, որ շատ քրիստոնյա ընտանիքներ ֆինանսական խնդիրների պատճառով դեռևս շարունակում են մնալ Սիրիայի տարբեր քաղաքներում: