|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Աֆղանստանում 7 մահապարտ ահաբեկիչներ հարձակում են գործել Ջալալաբադում գտնվող ոստիկանական բաժանմունքի վրա. հայտնում է France-Presse-ը: Զոհվել է 5 ոստիկան։
Մեկ մեքենա պայթել է շենքի մուտքի մոտ: Եվս երկու ահաբեկիչ պայթեցրել են իրենց շենքի ներսում: Մնացած 4-ը սպանվել են ոստիկանների կողմից:
Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» խմբավորումը: Նրանք հայտարարել են, որ հարձակման թիրախը եղել են օտարերկրյա և իսրայելցի մասնագետները, ովքեր նախապատրաստական դասընթացներ են անցկացնում աֆղան ոստիկանների համար։