|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Մարտի 27-ին` Թատրոնի միջազգային օրվանն ընդառաջ ՀՀ մշակույթի նախարարությունը պարգևատրեց թատերարվեստի գործիչներին: ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը նշեց, որ մենք ունենք հազարամյակներից եկող թատերական ավանդույթներ.«Թատրոնը մեզ համար եղել է բոլոր արատների, հաջողությունների ցուցադրման վայր, ուսուցանող միջավայր հասարակության համար: Թատրոնի օրն, իսկապես, տոն է ոչ միայն թատերարվեստի գործիչների, այլ` բոլորի համար»:
ՀՀ մշակույթի նախարարության «Ոսկե մեդալ»-ով պարգևատրվեցին` Սերգեյ Մաղալյանը, Զավեն Աբրահամյանը, Լիլիթ Աբելյանը, Արման Նավասարդյանը, Մարինե Պետրոսյանը, Յուրի Կոստանյանը, Արթուր Պապիկյանը, Հարություն Մինասյանը, Լևոն Մելոյանը, Հայկուհի Խուդավերդյանը, Աշոտ Սարգսյանը, Ագնեսա Շահնազարյանը:
Մշակույթի նախարարության պատվոգրով և շնորհակալագրով նույնպես պարգևատրվեցին թատերարվեստի մի շարք գործիչներ: