|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ՝ մայիսի 31-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում կազմակերպվել էր տոնական միջոցառում:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են՝ պաշտպանության նախարարությունում հյուրընկալվել էին զինվորականների երեխաները, հայրենիքի սահմանները պաշտպանելիս արիաբար զոհված հերոսների ընտանիքների անդամներն ու նրանց փոքրիկները:
Տոնական օրն առավել հիշարժան է դարձել ՊՆ վարչական համալիրի տարածքում խորհրդանշական` «Ընտանիք» հուշարձանի բացման հանդիսավոր արարողությամբ, որին ներկա է գտնվել նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Ընտանիքի ծնողներին ու երեխային խորհրդանշող` երեք խաչերից բաղկացած հուշարձանը բացել են 2016 թվականի ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում հերոսաբար զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանի մայրը` Համեստ Ներսիսյանը, լեգենդար զորահրամատար Արկադի Տեր-Թադևոսյանի թոռնիկը` Հովհաննեսը և քանդակագործը` Վարազդատ Համբարձումյանը: