|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հուլիսի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ` նվիրված 2019 ուսումնական տարվա առաջին ուսումնական փուլում զորքերի ղեկավարման, մարտական պատրաստության, զինվորական կարգապահության, ինչպես նաև զորահավաքային ռեսուրսների հետ կապված վիճակին, առկա խնդիրներին և լուծման ուղիներին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Նիստի ընթացքում հիմնական զեկույցով հանդես է եկել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:
Ներկայացնելով հաշվետու ժամանակահատվածում իրականացված կարևորագույն միջոցառումներն ու առկա ձեռքբերումները, ԶՈՒ գլխավոր շտաբի պետը փաստել է, որ զորքերի մարտունակության ամրապնդմանն ուղղված ջանքերը հնարավորություն են ընձեռել կատարելագործել զինվորական անձնակազմի մարտավարական-մասնագիտական ունակությունները՝ դրանք ըստ նշանակության կիրառելու և հակառակորդի սադրիչ գործողություններին հակազդելու գործընթացում:
Ամփոփելով կոլեգիայի նիստը՝ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն առաջիկա աշխատանքների կազմակերպման վերաբերյալ առաջադրել է որոշակի խնդիրներ, տվել համապատասխան հանձնարարականներ: