|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել Աշխատանքի օրվա կապակցությամբ կազմակերպված տոնական համերգին: Այն կազմակերպել է «Գրանդ հոլդինգ» ընկերությունը:
Համերգին մասնակցել են ընկերության 1000 աշխատակիցներ, սոցիալիստական աշխատանքի հերոսներ: Բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար «Գրանդ Մաստեր» ՍՊԸ-ի տնօրեն Միքայել Հարությունյանին Հանրապետության Նախագահը պարգևատրել է «Աշխատանքային վաստակի համար» մեդալով: