|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա են գտնվել Աշխատանքի օրվա կապակցությամբ «Գրանդ հոլդինգ» ընկերության կազմակերպած հայ աշխատավորի մեծարման միջոցառմանը, որին մասնակցել է ընկերության 7000 աշխատակից: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Երկարամյա բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի սիգարետի արտադրամասի մեքենավար-կարգավորող Վահրամ Մկրտիչևին Հանրապետության Նախագահը պարգևատրել է «Աշխատանքային վաստակի համար» մեդալով: