|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Վաղը նշվում է Շրջակա միջավայրի համաշխարհային օրը: Այդ կապակցությամբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ուղերձ է հղել կազմակերպության անդամ երկրների ղեկավարներին:
«Վերջին երկու տասնամյակների ընթացքում տեղի են ունեցել աշխարհաքաղաքական եւ շրջակա միջավայրի փոփոխություններ: Ասիայում, Լատինական Ամերիկայում եւ հատկապես Աֆրիկայում միլիոնավոր մարդիկ հաղթահարել են աղքատությունը: Սակայն, ըստ որոշ փաստերի, հիմնարար եւ հավանականորեն անդարձելի փոփոխություններ են գրանցվել առաջընթացին նպաստելու` երկիր մոլորակի հնարավորությունների հարցում»,- ուղերձում նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
Նա նաեւ ընդգծել է, որ աղքատության կրճատման, սննդի երաշխավորման եւ անվտանգության, ինչպես նաեւ մոլորակի աճող բնակչության համար պատշաճ աշխատատեղերի ապահովման համար հարկավոր է «մեր բնական կապիտալը խելացի օգտագործել»:
Նշենք, որ տարվա Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա թեման է «Անտառներ. բնությունը քո ծառայության տակ»: