|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին հանձնարարել է վերակազմավորել Շրջակա միջավայրի պահպանման եւ բնական պաշարների նախարարությունը: Երեկ տեղի ունեցած կառավարության նիստում Սահակաշվիլին մեկնաբանել է Անտառային գործակալության ղեկավար Պապուն Խապչիձեի ձերբակալությունը՝ կաշառակերության և ֆինանսական կեղծարարություններ անելու համար՝ այդ փաստը «տխուր» անվանելով:
«Չգիտեմ՝ Խապչիձեին ուղղված մեղադրանքները հիմնավորված են, թե ոչ, բայց այն, որ այս գրասենյակում անկարգություն և անօրինականություն է, ես դրանում չեմ կասկածում»,- ասել է Սահակաշվիլին:
«Համակարգում, որտեղ աշխատում է 300 մարդ, ձերբակալվել է 110-ը: Սա նշանակում է, որ բաժնի աշխատակիցների մեկ երրորդը հանցագործներ են: Այս նախարարությունում ամեն ինչ պետք է վերափոխվի, գործառույթները պետք է վերահասցեավորված լինեն: Բնականաբար, շատերը ստիպված կլինեն հեռանալ»,- ասել է Սահակաշվիլին: