|
Փոխարժեքներ
14 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.28 |
| EUR | ⚊ | € 443.94 |
| RUB | ⚊ | ₽ 4.7553 |
| GBP | ⚊ | £ 502.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.32 |
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն մեջլիսի պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու կոչ է արել. տեղեկացնում է AA գործակալությունը:
«Եկեք միասնաբար վերացնենք անձեռնմխելությունը՝ առանց կուսակցությունների մեջ խտրականություն դնելու: Եկեք բոլորին միաժամանակ զրկենք անձեռնմխելությունից: «Արդարություն և զարգացում» կուսակցությունը վախենալու ոչ մի բան չունի: Մեզ ոչինչ չի մտահոգում»,- ասել է նա:
Նշենք, որ Թուրքիայի իշխանությունները Էրդողանին վիրավորելու մեղադրանքով ցանկանում են քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից: Այս մասին առաջարկն այսօր ներկայացվել է արդարադատության նախարարություն: