|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Թուրքիայի մեջլիսում երեկ երեկոյան քվեարկության է դրվել Սահմանադրությունում փոփոխություն կատարելու առաջարկը, ըստ որի` նախատեսվում է անձեռնմխելիությունից զրկել այն պատգամավորներին, որոնց վերաբերյալ դատական մարմինների կողմից հետաքննություն է անցկացվում:
Ըստ Haberler-ի` անցկացված առաջին քվեարկության արդյունքները եղել են` 348 կողմ, 155 դեմ, 8 ձեռնպահ, 25 անվավեր: Արդյունքում` չի հաջողվել անցկացնել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջարկը, քանի որ սահմանադրական փոփոխություն կատարելու համար անհրաժեշտ է, որ 550 պատգամավորներից առնվազն 367 կողմ քվեարկի:
Ըստ սահմանված կարգի` 48 ժամվա ընթացքում կանցկացվի երկրորդ քվեարկությունը:
Նշենք, որ այս առաջարկին կտրուկ դեմ է արտահայտվել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը: