|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Արդեն տեղեկացրել ենք, որ Թուրքիայի մեջլիսում հերթական ծեծկռտուքն է տեղի ունեցել, տուժել են կին պատգամավորներ: Մի քանիսը հոսպիտալացվել են:
Ըստ Siyasihaber-ի՝ հայտնի է դարձել, որ պատգամավորների վրա հարձակվողը Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Գյուքչեն Էնչն է:
Կայքը հիշեցնում է Էնչի՝ 2014 թվականի հայտարարությունը, թե «կանանց դեմ բռնությունը պետք է արմատապես վերանա»:
Նշենք, որ ծեծկռտուքի հետևանքով դուրս է ընկել կին պատգամավոր Շաֆաք Փավեյի ձեռքի պրոթեզը, ևս մի քանի պատգամավորներ տարբեր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: