|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Թուրքիայում ահաբեկչական համարվող Քուրդիստանի բանվորական կուսակցությունը, նույն կուսակցության Սիրիայի երկու կառույցներն ու ձախակողմյան այլ կառույցներ պատրաստվում են մարտի 20-ին Թուրքիան «արյան ծով» դարձնել:
Ըստ Tgrthaber-ի՝ Թուրքիայի հետախուզական մարմինների ձեռք բերած օպերատիվ տվյալների համաձայն՝ նման հանձնարարություն է տվել է Քանդիլը` ՔԲԿ-ի կենտրոնը` Իրաքում:
Նախնական գործողությունների պլանով՝ Հեղափոխական ժողովրդական ազատագրական կուսակցություն-ճակատը (DHKP-C), Մարքս-լենինյան կոմունիստական կուսակցությունը (MLKP) և Սոցիալիստական վերակազմավորում կուսակցությունը (SYKP) մարտի 11-ին կանցնեն հարձակման, իսկ մարտի 20-ին ՔԲԿ-ի 11.000 զինյալներ Յուքսեքովան կհայտարարեն ազատագրված շրջան: 8.000 PYD-ական հարձակումներ կիրականացնեն Թուրքիայի ուժային կառույցների վրա: