|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Սև ծովում հայտնաբերված ականները կասկածելի են, սակայն Թուրքիան չի խախտի Մոնտրյոյի կոնվենցիան և ռազմանավերին, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի երկրներին պատկանող, թույլ չի տա մտնել Սև ծով. հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
«Մեզ մոտ ականների միտումնավոր տեղադրման կասկած կա։ Հավանաբար, դրանք ազատ են արձակվել մեզ վրա ճնշում գործադրելու ինչ-որ ծրագրի շրջանակներում, որպեսզի ՆԱՏՕ-ի ականակիրներին Սեւ ծով թողնենք: Բայց մենք հավատարիմ ենք Մոնտրյոյի կանոններին և թույլ չենք տա, որ ռազմանավերը մտնեն Սև ծով, ոչ էլ թույլ կտանք, որ Սև ծովը ներքաշվի պատերազմի մեջ»,- ապրիլի 10-ին Աքարն ասել է CNN Turk-ին:
Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է 1952 թվականից։
2022 թվականի մարտի 1-ին, ռուսական հատուկ գործողության ֆոնին, Անկարան նախազգուշացրեց բոլոր օտարերկրյա պետություններին Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով ռազմանավերի անցման արգելքի մասին՝ Մոնտրյոյի կոնվենցիայի դրույթներին համապատասխան: