|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Այսօր կառավարության նիստում էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացրեց որոշում՝ ներդրումային ծրագրի շրջանակներում «Յուքոմ» ՍՊԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին: Այս ծրագրի շրջանակներում նախատեսվում է անցնել 4 G բջջային կապի, հզորացնել 2 G և 3 G ցանցերը: Նախատեսվում է նաև 18,3 միլիարդ դրամի ընդհանուր ներմուծում՝ նախնական արժեքներով: Կստեղծվի լրացուցիչ 340 աշխատատեղ:
ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը արձագանքեց` ասելով, որ դեռ կարծիք չեն հայտնել` այդ հարցի հետ կապված:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ նշեց, որ պայմանավորվել է Արծվիկ Մինասյանի հետ, և նա կստանա բոլորի համաձայնությունը: «Աշխատակազմին հանձնարարեցի, որ մինչև բոլորի կարծիքները չլինեն, չեմ ստորագրելու»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: